Հայաստանում տնտեսվարող սուբյեկտների 77%-ն աշխատակիցներին ապահովում է ինտերնետ հասանելիություն

Վերջին լուրերը
Հայաստանում տնտեսվարող սուբյեկտների 77%-ն աշխատակիցներին ապահովում է ինտերնետ հասանելիություն
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանում տնտեսվարող սուբյեկտների 77%-ն իր աշխատակիցներին ինտերնետ հասանելիություն է ապահովում գործնական նպատակներով։ Այս մասին ասված է Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի «Տնտեսվարող սուբյեկտների կողմից տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) օգտագործման և էլեկտրոնային առևտրի վերաբերյալ» ուսումնասիրության մեջ։

Ըստ հետազոտության արդյունքների աշխատակիցներին գործնական նպատակներով ինտերնետ հասանելիության տրամադրման ամենաբարձր ցուցանիշը՝ 92%, արձանագրվել է «Տեղեկատվություն և կապ» ոլորտում, իսկ ամենացածրը՝ « Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում» ոլորտում՝ 46%:

Գործնական նպատակներով շարժական ինտերնետ կապին միանալու համար տնտեսվարող սուբյեկտների միայն 28%-ն է դյուրակիր սարքեր տրամադրել իր աշխատակիցներին։

Հետազոտությանն ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները