Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 9,7 տոկոսով

Վերջին լուրերը
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 9,7 տոկոսով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած արդյունքների համաձայն՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 9.7 տոկոսով:

Արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.6 տոկոսով: Իսկ գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը 9 ամսում ավելացել է 1.7 տոկոսով:

17 տոկոս աճ է գրանցել շինարարության ծավալը: Առևտրի շրջանառությունում հունվար-սեպտեմբերին 2022-ի հունվար-սեպտեմբերի նկատմամբ ավելացումը կազմել է 23.3 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 13.4 տոկոսով:

2023 թվականի հունվար-սեպտեմբերին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.8 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 1.3 տոկոսով: էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում արձանագրվել է նվազում, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազումը կազմել է 2.8 տոկոս:

Շեշտակի աճ է գրանցվել արտաքին առևտրաշրջանառության ոլորտում, որի ծավալն այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 47.2 տոկոսով: Ընդ որում՝ նախորդ տարվա 9 ամիսների նկատմամբ արտահանումն աճել է 48.5 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 46.4 տոկոսով:

Կարդացե՛ք նաև՝
2023-ի սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակն աճել է

Հետևե՛ք բոլոր թարմացումներին և նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները