ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023թ. առաջին ամսում 10.5%-ով աճել է

Վերջին լուրերը
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023թ. առաջին ամսում 10.5%-ով աճել է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2023-ի հունվարին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա հունվարի նկատմամբ 10.5%-ով ավելացել է, միևնույն ժամանակ, այս տարվա հունվարի ցուցանիշը 2022-ի դեկտեմբերի նկատմամբ նվազել է 46.1%-ով: 

Ըստ ՀՀ ԱՎԾ հրապարակած տվյալների՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը 2023-ի հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ ավելացել է 1.4%-ով, իսկ շինարարության ծավալը 2023-ի հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ ավելացել է 12.2%-ով:

- Advertisement -
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023թ. առաջին ամսում 10.5%-ով աճել է

Առևտրի շրջանառությունն այս տարվա հունվարին 2022-ի հունվարի նկատմամբ ավելացել է է 17.7%-ով:Մատուցված ծառայությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 25.9%-ով:

2023 թվականի հունվարին սպառողական գների ինդեքսը 2022-ի հունվարի համեմատ աճել է 8.1%-ով: Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ աճել է 1.6%-ով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 1.5%-ով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արձանագրվել է 93.8% աճ: Ընդ որում` արտահանումն աճել է 2.3 անգամ, իսկ ներմուծումը՝ 72.5%-ով:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները