TikTok-ը Ռուսաստանի իր աշխատակիցներին առաջարկել է տեղափոխվել Հայաստան, Ղազախստան կամ Ղրղզստան

Վերջին լուրերը
TikTok-ը Ռուսաստանի իր աշխատակիցներին առաջարկել է տեղափոխվել Հայաստան, Ղազախստան կամ Ղրղզստան
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ռուսաստանում մասնակի զորահավաքի հայտարարումից հետո TikTok սոցիալական ցանցն իր տեղի գրասենյակի աշխատակիցներին ռելոկացիայի 3 տարբերակ է առաջարկել՝ Հայաստան, Ղազախստան և Ղրղզստան, հայտնում է РБК-ն:

2022թ. սկզբին TikTok-ի ռուսական գրասենյակում աշխատել է մինչև 300 աշխատակից: Ներկայումս, նրանցից յուրաքանչյուր երրորդն աշխատում է այլ երկրից՝ հեռավար: Ընկերությունը աշխատակիցներին առաջարկել է տեղափոխվել նշված 3 երկրներ, սակայն դրա համար նրանք պետք է կնքեն լրացուցիչ համաձայնագիր և ինքնուրույն հոգան տեղափոխման ծախսերը:

Ավելի ուշ TikTok-ի Արևելյան Եվրոպայի բիզնես-որոշումների ղեկավար Անաստասիա Պանին հայտնել է, որ Ղազախստանում բացվում է ընկերության գրասենյակ: Հայաստանում գրասենյակ բացելու վերաբերյալ տեղեկատվություն չկա:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր ֆեյսբուքյան էջում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները