TikTok-ի սեփականատեր չինական ByteDance ընկերությունը գտնվում է երեք տարի ժամկետով 9,5 միլիարդ դոլար վարկ ստանալու գործընթացում։ Հաջողության դեպքում սա կդառնա Ասիայի երկրների համար ամենախոշոր կորպորատիվ դոլարային վարկը (բացառությամբ Ճապոնիայի), գրում է Bloomberg պարբերականը։
Հայտնի է նաև, որ վարկավորման ժամկետն անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել մինչև հինգ տարի: Վարկի պայմանները նախատեսում են լրացուցիչ տեղաբաշխման օպցիոն, ինչը թույլ կտա ընդլայնել փոխառությունների չափը 9,5 միլիարդ դոլարից ավելի:
Bloomberg-ի տվյալներով՝ միջոցների մի մասը կծախսվի 2021 թվականին վերցված 5 միլիարդ դոլար վարկի վերաֆինանսավորման համար։ Բացի այդ, ներգրավված միջոցները նախատեսվում է օգտագործել որպես շրջանառու կապիտալ:
TikTok-ի սեփականատեր ByteDance-ի պաշտոնական ներկայացուցիչները առայժմ ձեռնպահ են մնում այս հարցի վերաբերյալ մեկնաբանություններից:
Կարդացեք նաև՝
- Ներդրողները միլիարդավոր դոլարներ են կորցրել՝ Իլոն Մասկի Twitter-ի գնման արդյունքում
- Apple-ը նախատեսում է վաճառքից հանել iPhone 15 Pro-ն
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: