TikTok-ը գերազանցում է Google-ին

Վերջին լուրերը
TikTok-ը գերազանցում է Google-ին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

TikTok-ը գերազանցում է Google-ին որպես տարվա ամենահայտնի կայք, այս մասին են վկայում Cloudflare-ի նոր տվյալները։ Վիդեոհարթակը առաջ է անցել նաև Facebook-ից՝ դառնալով սոցիալական մեդիայի ամենահայտնի սոցկայքը։

TikTok-ը, որն անցած տարի Cloudflare-ի ցուցակում միայն 7-րդ կամ 8-րդ տեղում էր, բարձրացել է վեր և այժմ գրավում է 1-ին հորիզոնականը։

- Advertisement -
TikTok-ը գերազանցում է Google-ին

Ընկերությունը հայտնում է, որ հետևում է տվյալներին՝ օգտագործելով իր Cloudflare Radar գործիքը, որը գործարկել է 2020 թվականի սեպտեմբերին: Դա նշանակում է, որ անցյալ տարվա տվյալները ներառում էին միայն սեպտեմբերից դեկտեմբեր ամիսների տվյալները, մինչդեռ 2021-ի դեպքում՝ վերլուծությունը հիմնված է ամբողջ տարվա տվյալների վրա:

«2021 թվականի փետրվարի 17-ին էր, որ TikTok-ը մեկ օրով զբաղեցրեց առաջին հորիզոնականը»,- գրել է Cloudflare-ն իր տարեկան ամփոփիչ գրառման մեջ:

«Մարտին TikTok-ը ևս մի քանի օրով գրավեց առաջին հորիզոնականը, բայց 2021 թվականի օգոստոսի 10-ից հետո TikTok-ը գլխավորում է օրերի մեծ մասը: Լինում էին օրեր, երբ Google-ը թիվ 1-ն էր, բայց հոկտեմբերն ու նոյեմբերը հիմնականում TikTok-ինն էին, ներառյալ Շնորհակալության օրը (նոյեմբերի 25) և Սև ուրբաթի օրը (նոյեմբերի 26):

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները