Ֆլորիդայի քոլեջի ուսանող Ջեք Սվինին, ում թվիթերյան հաշիվն անցած դեկտեմբերին արգելափակվել էր Twitter-ի կողմից, իր առաջին գրառումն է արել Threads-ում @elonmusksjet օգտանունով, գրում է ixbt.com ռեսուրսը։
Հիշեցնենք, որ Twitter-ն անցած տարեվերջին արգելափակել էր անձնական ինքնաթիռների գտնվելու վայրերին հետևող հաշիվները, այդ թվում՝ Էլոն Մասկի ինքնաթիռին հետևող @ElonJet հաշիվը։
«ElonJet-ը հասել է Threads»,- Սվինիի այս գրառումը հավաքել է ավելի քան 7700 հավանում և ավելի քան 200 մեկնաբանություն: Հաջորդ գրառման մեջ նա դիմել է Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին՝ գրելով. «@zuck, ինձ թույլատրվու՞մ է մնալ»:
Անցյալ տարի Սվինիի հաշիվն արգելափակելու Մասկի որոշումը կայացել էր անցյալ տարվա նոյեմբերին՝ անմիջապես այն բանից հետո, երբ նա խոստացել էր չանել դա. «Խոսքի ազատության նկատմամբ իմ հանձնառությունը տարածվում է նույնիսկ իմ ինքնաթիռին հետևող հաշիվը չկասեցնելու վրա, թեև դա ուղղակի վտանգ է ներկայացնում իմ անձնական անվտանգության համար»։
Ավելի ուշ Մասկը գրել էր. «Ցանկացած հաշիվ, որը փոխանցում է իրական ժամանակում գտնվելու վայրի մասին տեղեկատվություն, կարգելափակվի, քանի որ դա ֆիզիկական անվտանգության խախտում է: Սա ներառում է կայքերի հղումներ տեղադրելը՝ իրական ժամանակում գտնվելու վայրի մասին տեղեկություններով»։
Հետևե՛ք մեզ արդեն նաև Threads-ում։