PayPal-ի համահիմնադիր և Facebook-ում առաջին ներդրողներից Փիթեր Թիլյաի Thiel հիմնադրամը պատրաստվում է աջակցել այն երիտասարդներին, ովքեր գիտեն՝ ինչպես փոխել աշխարհը դեպի դրականը։
Առաջարկվում է Thiel Fellowship ծրագիրը մինչև 22 տարեկան այն երիտասարդների համար, ովքեր ունեն հեռանկարային ու նորարարական նախագծերի գաղափարներ և ցանկություն ունեն դրանք դարձնել իրականություն։
Պայմաններից մեկն է` դիմորդները պետք է համապատասխանեն «Build new things instead of sitting in classroom» (թարգմ.՝ Ստեղծիր նոր բաներ՝ դասասենյակում նստելու փոխարեն) սկզբունքին։
Դրամաշնորհը կազմում է մինչեւ 100 000$, իսկ ծրագրի տևողությունը մինչև 2 տարի։
Հայտերի ընդունման կոնկրետ ժամանակահատված չկա` հայտերը ընդունվում և դիտարկվում են պարբերաբար։
Կարող են դիմել նույնիսկ դպրոցականնները։ Կարիք չկա ընկերություն ունենալ կամ ամբողջական արտադրանք ստեղծել, բայց առնվազն պետք է զգալի առաջընթաց ցույց տալ տեսլականի ուղղությամբ: Նաև կարիք չկա թիմ ունենալ, որովհետև հայտերը ընդունվում են անհատներից, իսկ թիմեր կարող են ձևավորել ընթացքում։
Նշենք նաև, որ Thiel Fellowship ծրագիրը տարեկան ամբողջ աշխարհից աջակցում է 20-30 գաղափարի։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ անցնելով հղումով։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։