The Crowdfunding Formula (TCF) քրաուդֆանդինգի և էլեկտրոնային առևտրի առաջատար մարքեթինգային գործակալությունը հայտարարում է Gadget Flow հարթակի ձեռքբերման ավարտի մասին։
Ձեռք բերելով Gadget Flow-ն` TCF-ն ընդլայնում է իր՝ առանց այն էլ ընդարձակ էկոհամակարգը և կամուրջ է ստեղծում հավակնոտ ստեղծողների և նրանց վերջնական սպառողների միջև:
Gadget Flow-ն նորագույն տեխնոլոգիական պրոդուկտների հայտնաբերման աշխարհի ամենամեծ հարթակներից մեկն է։ Այն պարունակում է ավելի քան 30000 պրոդուկտ 250-ից ավելի կատեգորիայում, ինչի շնորհիվ դարձել է հիանալի ռեսուրս նոր և հետաքրքիր պրոդուկտներ փնտրողների համար:
«TCF-ի խորը փորձը քրաուդֆանդինգի և էլեկտրոնային առևտրի ոլորտում՝ զուգորդված Gadget Flow-ի նորարարությունների միլիոնավոր սիրահարների հետ, մեզ հնարավորություն կտա բացառիկ արժեք և հարմարավետություն ապահովել մեր հաճախորդներին:
Էվան Վարսամիսի և նրա թիմի ղեկավարությամբ՝ Gadget Flow-ն ստեղծել է տպավորիչ հարթակ, որը ճանաչվել է պրոդուկտների հայտնաբերման լավագույն կայքերից մեկը համացանցում: Այն միլիոնավոր հաճախորդների համար դարձել է վստահելի ռեսուրս ամբողջ աշխարհում»- գրել է TCF-ի հիմնադիր Նարեկ Վարդանյանը։
Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին: