Հայտնի են Հայաստանում մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադայի հաղթողները

Վերջին լուրերը
Հայտնի են Հայաստանում մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադայի հաղթողները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Armenian Code Academy-ի կողմից արդեն 2-րդ տարին կազմակերպվեց մեծահասակների մաթեմատիկայի օլիմպիադան, որը նպատակ ունի խթանել կրթական այս ուղղության տարածումը, գնահատել մաթեմատիկական տաղանդը Հայաստանում և նպաստել մասնակիցների մասնագիտական աճին։

Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ Օլիմպիադայի մրցանակաբաշխությունը, որտեղ հաղթողները ստացան դրամական պարգևներ՝ տարբեր անվանակարգերում։ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերում հայտնված մասնակիցները պարգևատրվեցին համապատասխանաբար 1,000,000, 500,000 և 300,000 ՀՀ դրամով։

Օլիմպիադային մասնակցել են համալսարանների ուսանողներ ու շրջանավարտներ։  Այս տարի այն ունեցել է 555 դիմորդ, որոնցից էլ  2 փուլով ընտրվել են հաղթողները։ Մրցույթում 1-ին տեղը զբաղեցրել է Հայկ Կարապետյանը։ 2-րդ տեղը՝ Ռուբեն Համբարձումյանը, ով երկրորդ տարին է ինչ փորձում է ուժերն այս օլիմպիադայում և հենց սկզբից ակնկալել է այսպիսի արդյունք գրանցել։

Մեծահասակների մաթեմատիկայի օլիմպիադայի անցյալ տարվա հաղթող Վահագն Հովհաննիսյանի կարծիքով՝ օլիմպիադաներին մասնակցությունը դրական է ազդում  ուսման և տվյալ ոլորտի վրա ավելի շատ կենտրոնանալու հարցում։ Այս տարի Վահագնը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։

Օլիմպիադայի գլխավոր գործընկերը Hoory AI-ն է, մյուս հովանավորները՝ առաջատար տեխնոլոգիական կազմակերպություններ Yandex Armenia-ն, WorldQuant-ը և այլք։

Hoory AI-ի ղեկավար Գևորգ Բալյանի խոսքով՝ ընկերությունը,  միանալով նախագծին, նպատակ ունի կամուրջ ստեղծել Հայաստանի մաթեմատիկոսների նոր սերդնի և Hoory AI-ի միջև՝ առաջարկելով մասնակիցներին ապագայում միանալ ընկերության աշխատանքներին։

Դիտե՛ք օլիմպիադայի մասին մեր ռեպորտաժը ստորև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները