Նոր Android 16 բջջային օպերացիոն համակարգի նախնական տարբերակը՝ Android 16 Developer Preview 1-ը, արդեն հասանելի է փորձարկողներին և ծրագրավորողներին, հայտնում է The Verge-ը։
Այն ընդլայնում է ֆոտոշարքի հնարավորությունները, ինչպես նաև հավելվածներում բժշկական տվյալների փոխանակման գործառույթները։
Անցյալ ամիս Google-ն ասաց, որ առաջ է քաշում Android օպերացիոն համակարգերի նոր տարբերակների հիմնական թողարկումների ժամանակացույցը, որպեսզի սարքեր արտադրողներն ու հավելվածներ մշակողները կարողանան նոր օպերացիոն համակարգի հնարավորությունները ավելի արագ հարմարեցնել իրենց լուծումներին: Հետևաբար, Android 16-ի լայնածավալ թողարկումը տեղի կունենա մայիսին, այլ ոչ աշնանը, ինչպես եղել է վերջին բոլոր Android համարների թարմացումների դեպքում:
Այս թողարկված նոր օպերացիոն համակարգի վաղ նախադիտումը թույլ է տալիս ծրագրավորողներին ստեղծել Android-ի լուսանկարների մենյու, որը թույլ է տալիս օգտատերերին ընտրել այն պատկերներն ու տեսանյութերը, որոնք ցանկանում են կիսվել հենց իրենց հավելվածներում։ Գործառույթի նպատակն է ֆայլերի փոխանակումն ավելի սահուն դարձնել՝ ապահովելով մուտք դեպի սարքն ամբողջապես կամ ամպային պահեստի գրադարան: Այն նաև ներառում է Privacy Sandbox-ի վերջին տարբերակը՝ օգտատիրոջ առցանց գաղտնիությունը պաշտպանելու համար:
Ծրագիրը ներառում է նաև Health Connect հավելվածի նախադիտման տարբերակը, մասնավորապես «API-ի վաղ տարբերակը», որը թույլ է տալիս այլ հավելվածներին «կարդալ և պահպանել առողջության գրառումների տվյալները FHIR ձևաչափով»։
Ծրագրային ապահովումը թույլ կտա առողջության մոնիտորինգի հավելվածներին և սարքերին տեղեկատվություն և բժշկական տվյալներ փոխանակել (միայն օգտագործողի համաձայնությամբ) այնպես, ինչպես արդեն իսկ անում են տարբեր կրելի սարքեր, օրինակ՝ «ֆիթնես թրեքերը»: Փաստորեն, մենք խոսում ենք iPhone-ի Apple Health ֆունկցիայի անալոգի մասին:
Google-ի ավելի վաղ հայտարարությունների համաձայն, Android 16-ի առաջին հրապարակային բետան հասանելի կլինի հաջորդ տարվա հունվարին: Ամբողջովին ավարտված նոր օպերացիոն համակարգի թողարկումը սպասվում է ապրիլից հետո, հնարավոր է մայիսին, եթե այն համընկնի Google I/O ամենամյա միջոցառման հետ: Այս տարի այն տեղի ունեցավ մայիսի 14-ին։ Հենց այս միջոցառման ժամանակ ընկերությունը սովորաբար խոսում է Android-ի հետ կապված վերջին թարմացումների, ինչպես նաև այլ նոր ապրանքների մասին։