Ներկա և ապագա առաջնորդների համախմբմանն ուղղված DisruptHR միջոցառումը մարտի 11-ին արդեն 6-րդ անգամ մեկ հարկի տակ հավաքեց ոլորտի ներկայացուցիչներին՝ այս անգամ միջոցառումը նվիրելով կանանց միամսյակին և անցկացնելով Women Empowerment (կանանց զորեղացում) խորագրի ներքո:
DisruptHR շարժումը մեծ տարածում է գտել ամբողջ աշխարհում` ընդգրկելով շուրջ 30 երկիր և 150 -ից ավել քաղաք: Արդեն 2020 թվականին Cascade People & Business ընկերությունն այն բերեց Հայաստան՝ անցկացնելով DisruptHR Yerevan խորագրի ներքո։ DisruptHR միջոցառման հաջող իրականացման գործընկերն է ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտի առաջատար Ամերիաբանկը, որն արդեն 2-րդ անգամ է միանում միջոցառմանը։ Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցի կարծիքով՝ այս միջոցառումն իր տեսակով կարծրատիպեր կոտրելու և խնդիրներին այլ անկյունից նայելու մասին է։
DisruptHR միջոցառմանը ներկա էին գործարար համայնքի ներկայացուցիչներ, մարդկային ռեսուրսների մասնագետներ ու ուսանողներ․ ընդհանուր առմամաբ այն ունեցավ ավելի քան 200 մասնակից: Խոսնակներն իրենց ելույթներում անդրադարձան առաջնորդությանը, էմպատիայի կարևորությանը, ժամանակակից ՄՌ թրենդներին ու այլ հետաքրքիր թեմաների:
Միջոցառման մասին մանրամասն դիտեք մեր ռեպորտաժում
Երևանում կայացավ DisruptHR 6-րդ միջոցառումը
