Դիլիջանում ընթանում է 10-րդ «Արմաթ» տեխնոճամբարը

Վերջին լուրերը
Դիլիջանում ընթանում է 10-րդ «Արմաթ» տեխնոճամբարը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Մեկնարկել է «Արմաթ» ամառային տեխնոլոգիական ճամբարը՝ նախատեսված 10-14 տարեկան պատանիների համար:

Հայաստանի բոլոր մարզերից մասնակիցները կմիավորվեն կրթության, ժամանցի, սպորտի, մշակույթի և հայրենաճանաչողական արշավների շուրջ՝ ստանալու հիմնարար գիտելիք, գործնական հմտություններ ու թիմում աշխատելու փորձ։ Սա հետագայում նրանց հնարավորություն կընձեռի առավել համարձակ շարունակելու իրենց դասընթացները, հետագայում առավել ճկուն կողմնորոշվել մասնագիտական ընտրության հարցում։ 

Ճամբարի նպատակը

Ճամբարին մասնակցելու են նոր Արմաթներ հաճախող և նույնիսկ Արմաթ չհաճախող պատանիները: Նպատակն է՝ խտացված օրակարգով, մասնակիցներին հիմնովի պատկերացում տալ ճարտարագիտական աշխարհի մասին, համայնքի մաս դարձնել, որն էլ իր հերթին նրանց հետագա ուսումնառությունն ավելի արդյունավետ կդարձնի:

Այս 9 օրերի ընթացքում Տեխնոճամբարը խթանում է պատանիների թիմային մտածելակերպը, բացահայտում նրանց ուժեղ և թույլ կողմերը, սովորեցնում հետադարձ կապի հմտությունը և արդյունակենտրոն աշխատանքը:

Ի՞նչ է սպասվում մասնակիցներին

Ճամբարում երեխաների առօրյան հագեցած է։ Նախատեսվում են ռոբոտաշինության մրցույթին նախապատրաստություն, Ողջ մնալու արվեստի վարժանքներ, առաջին բուժօգնության դասընթաց, լողի ու ֆուտբոլի առաջնություն ջոկատների միջև, ինտելեկտուալ ու ժամանցային խաղեր, քայլարշավ և այլն։

Մրցույթի արդյունքները կամփոփվեն և մրցանակաբաշխությունը տեղի կունենա հուլիսի 27-ին՝ ժամը 14։30-ին։

Աջակիցներ

Այս տարի «Արմաթ» տեխնոճամբարի իրականացման աջակիցներն են՝ ԿԳՄՍ նախարարությունը, VMware, Adobe, ZCMC, Մասիս և Մոսկվայի Տուն ընկերությունները:

Երբ, որտեղ

Վայրը՝ Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարան

Երբ՝ Հուլիսի 19-28-ը

Ճամբարի օրակարգը՝ այստեղ

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները