20.1 C
Yerevan
Sunday, June 4, 2023

«Տեխնոլոգիաները՝ ոչ տեխնոլոգիական ոլորտներում»․ ծրագիր կին ձեռներեցների համար

Կազմակերպիչ՝ IFC, CIVITTA ARMENIA
Վերջնաժամկետ՝
 ապրիլի 18

Ծրագրի մասին

Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) «Կանանց ձեռներեցությունը Հայաստանում» ծրագիրը մեկնարկում է «Տեխնոլոգիաները՝ ոչ տեխնոլոգիական ոլորտներում» ծրագիրը կին ձեռներեցների համար։ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), համագործակցելով Ճապոնիայի կառավարության հետ, նոր նախաձեռնությամբ կօգնի բարելավել Հայաստանում կին ձեռներեցների տնտեսական արդյունքները՝ զարգացնելով նրանց բիզնես հմտությունները և հասանելի դարձնելով նրանց բիզնես ցանցերը։ Ծրագիրն իրագործվում է «CIVITTA Armenia» ընկերության միջոցով։

Հատուկ մշակված ծրագիրն օգնելու է ոչ տեխնոլոգիական ոլորտներում գործունեություն իրականացնող կին ձեռներեցների հնարավորությունների ընդլայնմանը և արդյունքների զարգացմանը՝ համապատասխան գիտելիքներ և տեխնոլոգիական լուծումներ կիրառելու միջոցով։

Ծրագրի մեջ ընդգրկված կին ձեռներեցները կմասնակցեն բիզնեսի, ձեռներեցության, ինովացիաների ու տեխնոլոգիանների, ինչպես նաև մարկետինգի և հարակից ոլորտների լավագույն մասնագետների կողմից իրականացվող դասընթացներին և միջոցառումներին։

Ծրագիրը բաղկացած է երեք փուլից՝

I փուլ։ «Անձնական նախաձեռնություն» դասընթաց՝ ուղղված բիզնես մտածելակերպի ստեղծմանը և զարգացմանը, ինչպես նաև բիզնես սկսելու և այն մեծացնելու հոգեբանական խոչընդոտների հաղթահարմանը։ Տևողությունը 1 շաբաթ է, որի ընթացքում լավագույն արդյունք ցուցաբերած մասնակիցները կանցնեն հաջորդ փուլ։

II փուլ։ Գործնական բութքեմփի ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն գաղափարների ձևավորման և փորձարկման, թիմերի ձևավորման և ծրագրերի ներկայացման հմտություններ՝ տեխնոլոգիական և բիզնես ոլորտի լավագույն մասնագետների օգնությամբ։ 10 օր տևողությամբ բութքեմփի ավարտին լավագույն արդյունք ցուցաբերած մասնակիցները կձևավորեն թիմեր և կանցնեն հաջորդ փուլ։

III փուլ։ Աքսելերացիայի ընթացքում նոր ձևավորված թիմերը կանցնեն բիզնեսի գրանցման, զարգացման, ընդլայնման և միջազգայնացման, ֆինանսավորման հնարավորությունների ներգրավման և բարդ իրավիճակներում փոփոխությունների կառավարման դասընթացներ՝ ոլորտի լավագույն մասնագետների մասնակցությամբ: Երրորդ փուլի տևողությունը 15 շաբաթ է:

Լավագույն թիմերը «CIVITTA Armenia» կազմակերպության կողմից կստանան 1 միլիոն ՀՀ դրամ դրամաշնորհ՝ բիզնեսը գրանցելու և գաղափարները զարգացնելու համար:

Ովքե՞ր կարող են դիմել

Ծրագրին կարող են դիմել Երևանի և ՀՀ բոլոր մարզերի այն կին ձեռներեցները, որոնք համապատասխանում են հետևյալ բոլոր չափանիշներին․

– ունեն տեխնոլոգիական գաղափարներ ցանկացած ոլորտի համար,
– ցանկանում են ստեղծել և զարգացնել իրենց բիզնեսը,
– նախկինում չեն մասնակցել նմանատիպ ծրագրերին,
– պատրաստ են մասնակցել բոլոր փուլերին՝ դրանք հաջողությամբ հաղթահարելու դեպքում։

Ինչպե՞ս դիմել ծրագրին․

Ծրագրին կարող եք դիմել մինչև սույն թվականի ապրիլի 18-ը ներառյալ հետևյալ հղմամբ։

Ընտրվելու են առավել մրցակցային և տեխնոլոգիական լուծումներ ունեցող գաղափարների դիմորդները։ Հարցերի դեպքում խնդրում ենք գրել info․am@civitta.com էլ․ հասցեին կամ զանգահարել՝ +374 (10) 54 64 34 հեռախոսահամարով:

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ