FAST-ը հավաքել է ավելի քան 350,000 դոլար` Generation AI կրթական ծրագրի համար

Վերջին լուրերը
FAST-ը հավաքել է ավելի քան 350,000 դոլար` Generation AI կրթական ծրագրի համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«Nurturing Future AI Innovators» միջոցառման ընթացքում՝ հայկական սփյուռքի ջանքերով, FAST-ի Generation AI կրթական ծրագիրը  կարողացավ ստանալ ավելի քան 350,000 ԱՄՆ դոլար հանգանակություն՝ Հայաստանի ավագ դպրոցներում Generation AI կրթական ծրագիրը ֆինանսավորելու համար։

Generation AI-ը գործարկվել է FAST-ի կողմից 2023 թվականին և միտված է  խթանել  ավագ դպրոցներում  AI-ի զարգացմանը։ Այն ուղղված է ուսումնական ծրագրերի մշակմանը, ուսուցիչների վերապատրաստմանն ու սարքավորումների տրամադրմանը՝ հայ ուսանողներին տեխնոլոգիական աշխարհում հզորացնալու և զարգանալու նպատակով:

- Advertisement -
FAST-ը հավաքել է ավելի քան 350,000 դոլար` Generation AI կրթական ծրագրի համար

Միջոցառման հյուրերի շարքում էին FAST-ի համահիմնադիր դոկտոր Նուբար Աֆեյանը և դոկտոր Կարո Հ. Արմենը, ովքեր կարևորեցին սփյուռքի դերը հայ ուսանողներին AI ոլորտում հզորացնելու գործում՝ ընդգծելով համաշխարհային մրցունակությունը:

Ներկայումս Generation AI   կրթական ծրագիրը փորձնական իրականացվում է Հայաստանի 16 դպրոցներում և մոտ 400 տասներորդ դասարանցիներ ուսումնասիրում են  բարձրագույն մաթեմատիկա և Python ծրագրավորման լեզուն՝ նախապատրաստվելով   AI-ի ուսումնասիրությանը։ 

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները