Թումո Մանհայմը պաշտոնապես բաց է

Վերջին լուրերը
Թումո Մանհայմը պաշտոնապես բաց է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Գերմանիայի Մանհայմ քաղաքում բացվել է Թումո միջազգային ցանցի հերթական կենտրոնը։

Բացման արարողությանը ներկա են գտնվել կառավարության ներկայացուցիչներ, կրթական ոլորտի առաջնորդներ, ինչպես նաև Թումո Մանհայմի ուսանողների առաջին խումբը:

- Advertisement -
Թումո Մանհայմը պաշտոնապես բաց է

Կենտրոնը նախատեսված է 1,000 ուսանողի համար, որտեղ թումոցիներն ուսումնասիրելու են ութ ոլորտ` ծրագրավորում, երաժշտություն, ռոբոտաշինություն, 3D մոդելավորում, ֆիլմերի ստեղծում, խաղերի ստեղծում, գրաֆիկական դիզայն, նկարչություն և լուսանկարչություն:

Թումո Մանհայմը միջազգային ցանցի երկրորդ կենտրոնն է Գերմանիայում։ Այն իրականություն է դարձել the Dietmar Hopp Foundation-ի, Մանհայմ քաղաքի, Starkmacher-ի, KfW-ի և Next Mannheim-ի հետհամագործակցության արդյունքում:

Հիշեցնենք, որ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի 2018 թվականին կատարած Թումո Երևան այցից հետո, KfW Bank-ի հետ համատեղ սկսվեցին մայրաքաղաք Բեռլինում Թումո բացելու աշխատանքները։ Իսկ արդեն 2020 թվականի աշնանը Բեռլինում բացվեց առաջին կենտրոնը։

Հայաստանից դուրս Թումո կենտրոններ կան նաև Փարիզում, Բեյրութում, Տիրանայում և Լիոնում:

Բաժանորդագրվե՛ք մեր Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները