EIF-ը գործատուներին առաջարկում է անվճար վերապատրաստման դասընթացներ՝ արցախահայերին աշխատանքով ապահովելու համար

Վերջին լուրերը
EIF-ը գործատուներին առաջարկում է անվճար վերապատրաստման դասընթացներ՝ արցախահայերին աշխատանքով ապահովելու համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Արցախահայերին աշխատանքով ապահելու նպատակ ունեցող ընկերություններին, անհատներին և կառույցներին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) համախմբման կոչ է արել և հանդես եկել նախաձեռնությամբ, ըստ որի՝ տեխնոլոգիաների, գյուղատնտեսության կամ հյուրընկալության ոլորտներում գործող գործատուների հետ միասին հիմնադրամը կկազմակերպի անվճար վերապատրաստման դասընթացներ՝ արցախահայեր համար։

«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր գործատուի հետ միասին EIF-ը կմշակի վերջինիս կարիքներին համապատասխան կրթական ծրագրեր և փորձառու մասնագետների ներգրավմամբ անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ կփոխանցի արցախահայ երիտասարդներին։

- Advertisement -
EIF-ը գործատուներին առաջարկում է անվճար վերապատրաստման դասընթացներ՝ արցախահայերին աշխատանքով ապահովելու համար

Նախաձեռնությանը միանալու ցանկության դեպքում կարող եք լրացնել այս հայտաձևը, և EIF-ից անմիջապես կապ կհաստատեն Ձեզ հետ։

Հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 011 219797 հեռախոսահամարով։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները