Տեղի ունեցավ COCA-COLA VIDEO GAME LAB YSU-ի բացումը

Վերջին լուրերը
Տեղի ունեցավ COCA-COLA VIDEO GAME LAB YSU-ի բացումը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Փետրվարի 16-ին տեղի ունեցավ ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մասնաշենքում ստեղծված «COCA-COLA VIDEO GAME LAB YSU» վերապատրաստման և զարգացման հարթակ-լաբորատորիայի բացման պաշտոնական արարողությունը։  Հարթակը ստեղծվել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի համագործակցության արդյունքում։

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության կողմից խաղային հատուկ համակարգիչներով, «Oculus 2» վիրտուալ սաղավարտով և անհրաժեշտ այլ սարքավորումներով կահավորված այս լաբորատորիայում երիտասարդները հնարավորություն կունենան ձեռք բերել տեսախաղերի մշակման համար առաջին անհրաժեշտության տեխնիկական գիտելիքներ, տեսախաղերի բիզնեսի զարգացման հմտություններ, այդ թվում՝ շուկայավարում, ֆինանսներ, թվային արտադրանքների զարգացման առաջխաղացում և այլն։ 

- Advertisement -
Տեղի ունեցավ COCA-COLA VIDEO GAME LAB YSU-ի բացումը

Միջոցառման ընթացքում՝ կարևորելով կրթական և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, մասնավորապես՝ աշխարհում արագ զարգացող տեսախաղերի արդյունաբերության ոլորտում համագործակցությունը, կնքվեց նաև համագործակցության հուշագիր՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա»-ի միջև։ 

Տվյալ հուշագիրը միտված է «COCA-COLA VIDEO GAME LAB» հարթակ-լաբորատորիայի գործունեության շարունակականության ապահովմանն, ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Համագործակցության շրջանակում կնախաձեռնվեն տարբեր համատեղ միջոցառումներ, որոնց մասին կհայտարարվի առաջիկայում։

Սա ևս մեկ քայլ է Հայաստանում ՏՏ ոլորտի առաջխաղացումը և երիտասարդների համապատասխան հմտությունների զարգացումը խթանելու համար, որը կնպաստի ինքնազբաղվածության զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները