Կկայանա Գիտության և տեխնոլոգիաների կոնվերգենցիայի համաժողովը 

Վերջին լուրերը
Կկայանա Գիտության և տեխնոլոգիաների կոնվերգենցիայի համաժողովը 
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ Science and Technology Convergence Conference
Որտեղ՝ Best Western Plus Congress Hotel
Երբ՝ սեպտեմբերի 28-29
Միջոցառման մասին՝

Երևանում կանցկացվի ամենամյա Գիտության և տեխնոլոգիաների կոնվերգենցիայի համաժողովը կամ Science & Technology Convergence Conference-ը, որի նպատակն է խթանել գիտելիքի փոխանակումը, համագործակցությունը և տեխնոլոգիաների փոխանցումը ակադեմիական ոլորտի և արդյունաբերության միջև՝ հանուն Հայաստանի տնտեսության զարգացման:

- Advertisement -
Կկայանա Գիտության և տեխնոլոգիաների կոնվերգենցիայի համաժողովը 

Համաժովողը կհամախմբի գիտական և համալսարանական համայնքի, միջազգային դոնոր համայնքի, տեխնոլոգիական կորպորացիաների, հետազոտական հաստատությունների ներկայացուցիչներին և այլ շահագրգիռ անձանց՝ լուծելու համար այն խնդիրները, որոնք անհրաժեշտ են գիտական ​​հետազոտությունների և տեխնոլոգիաների փոխանցման գործունեության առաջընթացի համար։

STCC-ի ընթացքում կքննարկվի Հայաստանում գիտության և դրա վրա հիմնված ձեռներեցության տարածաշրջանային հանգույց կառուցելու տեսլականը, ինչպես նաև կցուցադրվեն գիտահետազոտական լաբորատորիաների և խորը տեխնոլոգիական ընկերությունների գիտական հետազոտությունները:

Համաժողովի 3 հիմնական ուղղություններն են՝

•    Արհեստական բանականություն, համակարգչային տեսություն և ինքնավարության հետազոտություն,
•    Հաշվարկային կենսատեխնոլոգիա և առողջապահություն,
•    Ֆիզիկա, ճարտարագիտություն և տիեզերք:

Մասնակցության համար հարկավոր է գրանցվել այստեղ։

Համաժողովը կազմակերպվում է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման հիմնախնդիրների ինստիտուտի հետ՝  ԵՄ և GIZ-ի (EU ITTD) աջակցությամբ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները