Տեղի կունենա «Կովկասյան ստարտափ էկոհամակարգ» առցանց միջոցառումը

Կազմակերպիչ՝ Founder Institute Yerevan և Founder Institute Caucasus
Երբ՝ 
մարտի 15, ժամը 17:00-18:15
Ձևաչափ
՝ առցանց

Միջոցառման մասին

Founder Institute Yerevan և Founder Institute Caucasus-ը տեղեկացնում են մարտի 15-ին կայանալիք «Կովկասյան ստարտափ էկոհամակարգ. աքսելերատորներ, ներդրողներ և ավելին» առցանց միջոցառման մասին։

«Հայաստանն ունի արագ զարգացող ստարտափ էկոհամակարգ, և այստեղի ձեռներեցները բախտավոր են, որ այդքան շատ ռեսուրսներ ունեն: Այնուամենայնիվ, շատերը չգիտեն առկա բոլոր ռեսուրսների, դրանց միջև եղած տարբերությունների կամ իրենց համար ճիշտ ռեսուրսների մասին: Այս առցանց և ինտերակտիվ միջոցառման ժամանակ մենք հավաքելու ենք տարբեր ձեռնարկատիրական կազմակերպությունների ներկայացուցիչների և տեղական առաջատար ձեռներեցների՝ ուրվագծելու տեղական ռեսուրսները և խորհուրդներ տալու, թե ինչպես ստեղծել ստարտափ Կովկասում»,- նշված է հայտարարության մեջ:

Ո՞վ պետք է մասնակցի

  • Յուրաքանչյուրը, ով սկսում է կամ մտածում է տեղական ստարտափ բացելու մասին
  • Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է հանդիպել տեղական ներդրողների, աքսելերատորի, համատեղ աշխատանքային տարածքների և հիմնադիրների հետ
  • Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է իմանալ տեղական ձեռներեցների համար հասանելի ռեսուրսների մասին

Երևանում հասանելի ներդրողների, ինկուբատորների և տեխնոլոգիական իրադարձությունների մասին լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս Ստարտափ ռեսուրսների ցանկը:

Գրանցվելու համար անցե՛ք՝ հղմամբ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ