Տեղի կունենա «Աղջիկները ՏՀՏ-ում. հասանելիություն և անվտանգություն» համաժողովը

Կազմակերպիչ՝ Internet Society Armenia Chapter, ISOC.am
Դիմելու վերջնաժամկետ՝
 ապրիլի 23
Երբ՝ 
ապրիլի 28

Միջոցառման մասին

Այս տարի ՏՀՏ ոլորտում աղջիկների միջազգային օրը նշվում է ապրիլի 28-ին։
«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն և «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» կազմակերպությունն այդ օրը հրավիրում են «Աղջիկները ՏՀՏ-ում. հասանելիություն և անվտանգություն» խորագրով համաժողովին։
Կներկայացվեն՝

— առցանց տիրույթում անվտանգության խնդիրներն ու մարտահրավերները, դրանցից խուսափելու միջոցներ
— STEM կրթությունը՝ գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներում կրթական ծրագրերը

Թեմայով հետաքրքրված հնարավորինս շատ անձանց համաժողովին հետևելու հնարավորություն ընձեռելու նպատակով այն կանցկացվի հիբրիդ ձևաչափով՝ առկա և առցանց։

Online մասնակցության համար գրանցվել՝ այստեղ։

Գրանցումը պարտադիր է, բոլոր մասնակիցները էլեկտրոնային փոստով կստանան միջոցառման Zoom հեռարձակման հղումը։

Գրանցումը բաց է մինչև ապրիլի 23:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ