Տեղի կունենա «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսը

Միջոցառում՝ «ԱրմՀայԹեք 2022»
Երբ՝
 մարտի 31-ապրիլի 2, 2022
Որտե՞ղ
՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր

Միջոցառման մասին

«ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսը այս տարի տեղի կունենա մարտի 31-ից ապրիլի 2-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: 

Ցուցահանդեսի նպատակն է խթանել ժամանակակից տեխնոլոգիաներն ու ծառայությունները, ստեղծել համագործակցային նոր կապեր, ամրապնդել գործընկերային հարաբերություններ, գտնել նոր գործընկերներ և ներդրողներ։  
Պաշտպանական և տեխնոլոգիական ոլորտի մասնագիտացված այս միջոցառմանը կմասնակցեն ՀԱՊԿ և մի շարք այլ երկրների հատուկ տեխնիկական սարքավորումների և անվտանգության համակարգերի առաջատար ընկերություններ։ 
Ներկա կգտնվեն նաև գերատեսչությունների ղեկավարներ,  պաշտպանական և անվտանգային տեխնոլոգիաների ոլորտի  ներկայացուցիչներ, տարբեր երկրների մասնագետներ, բազմաթիվ այցելուներ։ 
Միջոցառման շրջանակներում տեղի կունենա նաև ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (ՌՏՀՄՀ) ազգային մասերի, ՌՏՀՄՀ-ին կից Գործարար խորհրդի Ռուսաստանի Դաշնության ռազմարդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի հետ՝ ՀԱՊԿ ձևաչափում ռազմատնտեսական (տեխնիկական) համագործակցության հարցերի քննարկմանը նվիրված համատեղ նիստը:

Ցուցահանդեսի մուտքն ազատ է, գրանցումը՝ պարտադիր (բջջային հավելվածի միջոցով):
Գրանցվելու համար պետք է անցնել հետևյալ հղումով՝ https://armhightech.com/hy/mobile/mobile-application

Ցուցահանդեսի կազմակերպիչը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն է։ Համակազմակերպիչներն են ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲ ընկերությունը և «Բիզոն ցուցահանդեսային ընկերությունների միություն» ՓԲԸ-ն։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ