Տեղի կունենա «STCP մեկնարկը և հետազոտությունների ֆինանսավորման սխեմաները Հայաստանում» միջոցառումը

Կազմակերպիչ՝ Catalyst Foundation
Երբ՝
 հունիսի 16, ժամը 16:00
Միջոցառման մասին․

Հունիսի 16-ին տեղի կունենա «Գիտության և տեխնոլոգիաների կոնվերգենցիայի պլատֆորմի (STCP) մեկնարկը և հետազոտությունների ֆինանսավորման սխեմաները Հայաստանում» միջոցառումը, հայտնում է EU4Business Technology Development for Armenia-ն։

STCP-ն իրականացվում է ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ և բաղկացած է երկու փուլից, որոնցից մեկն արդեն ավարտված է։ Երկրորդ փուլի իրականացումն ընթացքում է:

Միջոցառման նպատակն է համախմբել գիտության և տեխնոլոգիաների հանրությանը STCP-ի II փուլի պաշտոնական մեկնարկի համար՝ ներկայացնելով հարթակի նպատակները, ինչպես նաև հայտարարել «Գիտության և տեխնոլոգիաների համաժողով 2022»-ի մասին։

Միջոցառումը կսկսվի ԵՄ-ի, GIZ-ի և Catalyst Foundation-ի ներկայացուցիչների պաշտոնական ողջույնի ելույթներով, որին կհաջորդի 3 պանելային քննարկում հետևյալ թեմաներով.

  • Հետազոտությունների ֆինանսավորման հնարավորություններ
  • ԵՄ հետազոտության և նորարարության շրջանակային ծրագրի մարտահրավերներն ու հնարավորությունները՝ Հորիզոն Եվրոպա
  • Ներգրավվել համալսարանական հետազոտությունների և դասավանդման մեջ։

Միջոցառման մանրամասն օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով.

Նախնական գրանցումը պարտադիր է։ Գրանցվել կարող եք այստեղ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ