Tesla-ի ֆինանսական տնօրենը 13 տարի անց լքում է ընկերությունը

Վերջին լուրերը
Tesla-ի ֆինանսական տնօրենը 13 տարի անց լքում է ընկերությունը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Tesla-ի ֆինանսական տնօրեն Զաքարի Քիրխորնը, այսպես կոչված, «Մետաղադրամի վարպետը» (Master of coin) լքել է պաշտոնը օգոստոսի 4-ին՝ էլեկտրական մեքենաների արտադրողի հետ 13 տարի աշխատելուց հետո, գրում է TechCrunch-ը։

Նրան կփոխարինի գլխավոր հաշվապահ Վայբհավ Տանեջան, ով 2017 թվականից աշխատում է ընկերության հաշվապահական հաշվառման բաժնում, իսկ 2019-ի մարտից ընկերության գլխավոր հաշվապահն է։ Մինչ այդ նա զբաղվում էր SolarCity Corporation էներգետիկ ընկերության ֆինանսներով, որը Tesla-ն գնել էր 2016-ին։

- Advertisement -
Tesla-ի ֆինանսական տնօրենը 13 տարի անց լքում է ընկերությունը

Քիրխորնը Tesla-ին միացել է 2010 թվականին, իսկ գլխավոր ֆինանսական տնօրենի պաշտոնը ստանձնել 2019-ին: 2021-ին էլ ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասկը կատակով նրան անվանել է «մետաղադրամի վարպետ»՝ սա «Գահերի խաղի» թագավորական կոչումն է, որը տրվում է պետական ​​գանձարանի պատասխանատուներին։

Ըստ WSJ-ի տեղեկությունների՝ նա լավ հարաբերություններ է ունեցել ընկերության ղեկավարի հետ, ի սկզբանե առանձնացել է «հմտություններով, որոնք բացակայել են մյուս մենեջերների մոտ»:

Քիրխորնը ընկերությունում կմնա մինչև 2023 թվականի վերջ՝ գործերը փոխանցելու համար, գրում է CNBC-ն՝ վկայակոչելով համապատասխան կարգավորող փաստաթուղթը։ Հեռանալու պատճառը չի հաղորդվում։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները