Tesla-ն իջեցնում է մեքենաների և ծրագրային ապահովման գները՝ վաճառքների կտրուկ անկումից հետո

Վերջին լուրերը
Tesla-ն իջեցնում է մեքենաների և ծրագրային ապահովման գները՝ վաճառքների կտրուկ անկումից հետո
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Tesla-ն փորձում է վերադարձնել իր հաճախորդներին՝ առաջարկելով ավելի էժան գներով մեքենաներ և ծրագրեր:

Ընկերությունը նախորդ երկու օրերին իջեցրել է մեքենաների գները իր սպառման հիմնական շուկաներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Չինաստանում և Եվրոպայում, քանի որ նախորդ շաբաթ բախվել էր վաճառքների անկման և մրցակցության ուժեղացման:

Ընկերությունը նաև մեկ երրորդով նվազեցրել է վարորդների աջակցության իր ծրագրի՝ Full Self-Driving-ի գինը ԱՄՆ-ում՝ հասցնելով այն մինչև 8 000 ԱՄՆ դոլարի: Իսկ ընկերության ամենալավ վաճառվող մոդելը՝ Model Y-ը ներկայումս ԱՄՆ-ում վաճառվում է 42 990 ԱՄՆ դոլարով։

Նախկինում Tesla-ն նվազեցրել էր պրոդուկտների գներն այն ժամանակ, երբ շահույթի մարժաները կտրուկ նվազել էին: Ընկերությունը պատրաստվում է 2024-ի առաջին եռամսյակի շահույթի մասին հայտնել երեքշաբթի օրը:

Ինչ վերաբերում է Tesla-ի արժեթղթերին, նրանց արժեքը նվազել է ավելի քան 40%-ով վերջին տարիների ընթացքում: Ներդրողները մտահոգված են ընկերության վաճառքի ցածր մակարդակով և դանդաղ տեմպերով` բարձր տոկոսադրույքների և Չինաստանում էլեկտրական մեքենաներ արտադրողների կողմից ուժեղացող մրցակցության պայմաններում:

Նույնիսկ Մասկի վերջին հայտարարությունը՝ օգոստոսին ռոբոտաքսի գործարկելու մասին, չի կարողացել հանգստացնել ներդրողներին:

Կարդացեք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները