Tesla-ն Model 3-ը և Model Y-ն արտադրում է 40 վայրկյանից քիչ ժամանակում

Վերջին լուրերը
Tesla-ն Model 3-ը և Model Y-ն արտադրում է 40 վայրկյանից քիչ ժամանակում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Շանհայի Tesla Gigafactory-ն արտադրում է նոր Tesla Model 3 կամ Model Y մեքենաներ ապշեցուցիչ արագությամբ, ասվում է գործարանում տեսագրված նոր տեսանյութում:

Լրագրողը համապատասխան հարց է տալիս հավաքման գործընթացը վերահսկող աշխատակիցներից մեկին, վերջինս էլ պատասխանում է, որ արտահոսած տեղեկատվությունը, թե Tesla մեքենաները հավաքվում են 45 վայրկյանում, այլևս չի համապատասխանում իրականությանը, և Tesla-ն արդեն նոր մեքենաներ է թողարկում 40 վայրկյանից քիչ ժամանակում:

- Advertisement -
Tesla-ն Model 3-ը և Model Y-ն արտադրում է 40 վայրկյանից քիչ ժամանակում

Արտադրության այս ցուցանիշը նույնիսկ գերազանցում է Ford-ին, որը 2023 թվականի հունվարին հայրարարել էր, որ Միչիգան ​​նահանգի Դիրբորն քաղաքում գտնվող իր պիկապ բեռնատարների գործարանը կարող է F-150 արտադրել յուրաքանչյուր 49 վայրկյանը մեկ:

Tesla-ի՝ Շանհայում գտնվող հսկա գործարանում տասնյակ ռոբոտներ համատեղ աշխատում են արտադրության արդյունավետությունը բարելավելու համար: Տեսանյութում երևում է, թե ինչպես են ռոբոտները կարողանում մեքենաները միաժամանակ հավաքել տարբեր հարթություններում։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները