Կիպրոսում գործող և տեսախաղեր արտադրող Nexters ընկերությունը Հայաստանում գրասենյակ է բացել՝ աշխատակիցներին տեղափոխելու նպատակով:
ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հղում տալով ընկերության տարածած հաղորդագրությանը, գրում է, որ Nexters-ն իր առջեւ նպատակ չի դնում միանգամից տեղափոխել բոլոր աշխատակիցներին եւ նախատեսում է շարունակել աշխատել նրանց հետ՝ անկախ գտնվելու երկրից:
Nexters-ը հիմնադրվել է 2010 թվականին Անդրեյ Ֆադեեւի եւ Բորիս Գերցովսկու կողմից։ Ընկերության գլխավոր գրասենյակը գնտվում է Կիպրոսում է։
Nexters-ի ամենահայտնի խաղերից են Throne Rush-ը, Hero Wars-ը եւ Riddle Island-ը:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։