Telegram-ի ճկուն որոնման հնարավորությունները թույլ են տալիս օգտվողներին հեշտությամբ գտնել հանրային ալիքներ և բոտեր: Սակայն լայնածավալ որոնման հնարավորություններն օգտագործվել են նաև «չարագործների» կողմից, ովքեր խախտել են մեսենջերի Ծառայությունների պայմանները՝ անօրինական ապրանքներ վաճառելու համար:
«Վերջին մի քանի շաբաթների ընթացքում արհեստական բանականության կիրառմամբ մոդերատորների հատուկ թիմը Telegram-ում որոնումը շատ ավելի անվտանգ է դարձրել՝ հեռացնելով խնդրահարույց բովանդակությունը», – ասել է Պավել Դուրովը:
«Հանցագործներին հարթակում որոնումը չարաշահելուց զերծ պահելու համար մենք պարզ ասում ենք, որ մեր կանոնները խախտողների IP հասցեները և հեռախոսահամարները կարող են բացահայտվել համապատասխան մարմիններին՝ ի պատասխան վավեր օրինական հարցումների», – ասվում է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի պաշտոնական ալիքում:
Telegram-ը նաև հայտարարել է իր Ծառայության պայմանների և Գաղտնիության քաղաքականության թարմացումների մասին՝ ամբողջ աշխարհում հետևողականություն ապահովելու համար:
Դուրովի խոսքով՝ «Telegram-ի որոնումը նպատակ ունի գտնել ընկերներ և նորություններ, այլ ոչ թե ապօրինի ապրանքներ քարոզել։ Մենք թույլ չենք տա անբարեխիղճ օտվողներին խախտել մեր հարթակի ամբողջականությունը մոտ մեկ միլիարդ օգտատերերի համար»:
Օգտատերերը կարող են հայտնել Telegram-ի որոնման մեջ հայտնաբերված անապահով կամ անօրինական բովանդակության մասին՝ հաղորդագրություն ուղարկելով @SearchReport-ին:
Կարդացե՛ք նաև.