Տելեգրամում հայտնվել են առաջին գովազդային հաղորդագրությունները

Վերջին լուրերը
Տելեգրամում հայտնվել են առաջին գովազդային հաղորդագրությունները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Տելեգրամը գործարկել է գովազդային հրապարակում ստեղծելու իր գործիքը։

Պավել Դուրովի գրառումը հայտնվել է Տելեգրամի բազմաթիվ խոշոր ալիքներում, օրինակ՝  «Ռուսական մարքեթինգ»-ում (ավելի քան 123 հազար բաժանորդ), «Ոչ թվային տնտեսություն»-ում (ավելի քան 19 հազար բաժանորդ) և այլ ալիքներում:

- Advertisement -
Տելեգրամում հայտնվել են առաջին գովազդային հաղորդագրությունները

Կոճակը տանում է դեպի Պավել Դուրովի Տելեգրամյան ալիք։ Գրառումը վերջինն է ցուցադրվում ալիքի հաղորդագրությունների հոսքում, այն հնարավոր չէ ջնջել, դրա մասին ծանուցում չի գալիս, կա գովազդը փաստող «հովանավորվող» նշան:

Գովազդը տեղադրվել է միայն 1000-ից ավելի բաժանորդ ունեցող ալիքներում՝ անկախ թեմայից։ Որոշ խոշոր ալիքներում հաղորդագրությունը չի ցուցադրվում:

Telemetr ծառայության տվյալներով՝ մեկ օրվա ընթացքում Պավել Դուրովի հետևորդների քանակը ավելացել է 66 հազարով։

Telegram-ը օրեր առաջ ներկայացրել է գովազդային հարթակի և առևտրային հրապարակումների պահանջները, որոնց կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղմամբ:

Գովազդային հաղորդագրությունը պետք է սահմանափակվի 160 նիշով և չպետք է պարունակի հղումներ դեպի երրորդ կողմի հարթակներ: Վճարումը կատարվում է ցուցադրությունների քանակի համար։ 1000 ցուցադրման համար նվազագույն արժեքը 2 եվրո է։

Telegram-ը խոստացել է գովազդից եկամուտները կիսել ալիքների սեփականատերերի հետ, հենց որ կարողանա ծածկել իր հիմնական ծախսերը։

Ի դեպ, տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների կարող եք ծանոթանալ՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները