Telcell վճարահաշվարկային ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը հայտարարել է ընկերության բաժնետոմսերի հրապարակային առաջարկի մասին, որը հասանելի է թե՛ Հայաստանի քաղաքացիներին, թե՛ օտարերկրյա ներդրողներին: Մեկ բաժնետոմսի գինը սահմանվել է 400 դրամ, ձեռք բերման նվազագույն քանակը 10-ն է, առավելագույնը՝ 500 հազարը: Գնման վերջնաժամկետը 2024 թվականի նոյեմբերի 30-ն է:
Ընդհանուր առմամբ, ընկերությունը թողարկել է 3 850 000 բաժնետոմս՝ շուրջ 1,5 միլիարդ դրամ ծավալով: Ընկերության պարտավորություններից մեկն այն է, որ ստացած շահույթի առնվազն 50%-ը կբաշխվի բաժնետերերին՝ դիվիդենտների տեսքով: Բացի այդ, բաժնետերերը կստանան մի շարք արտոնություններից՝ Telcell-ի ծառայություններից օգտվելիս:
Ընկերության բաժնետեր կարելի է դառնալ Telcell Wallet հավելվածի միջոցով: Բացի այդ, բաժնետոմսերի վաճառքը կիրականացնի նաև «Արմբրոկ» ներդրումային ընկերությունը:
Telcell-ի ֆինանսական տնօրեն Թամարա Սարգսյանը հպարտորեն ընդգծել է ընկերության վերջին 7 տարիների հաջողությունը՝ նշելով, որ շրջանառությունը միջինում տարեկան աճել է 28%-ով, իսկ 2024 թվականի համար կանխատեսվում է 2,2 միլիարդ դրամ շահույթ, ինչը 20%-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից:
«Կարող ենք վստահ ասել, որ 7 ամսվա ընթացքում կունենաք ոչ պակաս, քան 7,5% եկամտաբերություն, իսկ հաջորդ տարիներին այդ ցուցանիշը կհասնի և կգերազանցի 10%-ը», – ավելացրել է Սարգսյանը:
Կարդացեք նաև՝