The Power Within. Կկայանա TEDxYerevanSalon 2022 միջոցառումը

Նոյեմբերի 4-ին կկայանա TEDxYerevan միջոցառումը, որն այս տարի նվիրված կլինի աղջիկների և կանանց ուժին և կկրի The Power Within (Ներքին ուժը) խորագիրը։

Միջոցառման ընթացքում հատուկ հրավիրված կին բանախոսները կկիսվեն իրենց ազդեցիկ պատմություններով, անձնական փորձառություններով և կընդգծեն ներքին ուժի բացահայտման կարևորությունը:

TEDx Talk-ը հարթակ է բանախոսների համար՝ ներկայացնելու հիանալի, լավ ձևակերպված գաղափարներ մոտ 18 րոպեում: TED-ի կողմից արտոնագրված Երևանում անցկացվող միջոցառումներն ինքնակազմակերպվում են կամավորների ջանքերով՝ նպատակով, որ դրանք կդառնան հայ համայնքի գաղափարների տեղական ֆորում՝ ոգեշնչելով մարդկանց փոխել իրենց կյանքը, ապագան և աշխարհը:

Միջոցառման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ