3 տարի անց՝ Վանաձորին․ Tech Week-ը վերադառնում է հարուստ և հագեցած ծրագրով

Վերջին լուրերը
3 տարի անց՝ Վանաձորին․ Tech Week-ը վերադառնում է հարուստ և հագեցած ծրագրով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Տեխնոլոգիական ոլորտի ամենասպասված միջոցառումներից մեկը՝ Tech Week-ը, այս տարի կանցկացվի Վանաձորում՝ հուլիսի 4-6-ը։ Երեք օր շարունակ քաղաքը կդառնա տեխնոլոգիական, բիզնես և կրթական հարթակ՝ համախմբելով ոլորտի առաջատարներին, սկսնակ մասնագետներին, ուսանողներին և տեխնոլոգիաներով հետաքրքրված հանրությանը։

Tech Week Vanadzor-ի ծրագրում ներառված են հաքաթոն, գաղափարների մրցույթ, ոլորտային քննարկումներ, մոտիվացիոն ելույթներ, աշխատարաններ և կրթական ցուցահանդես։ Ընդհանուր առմամբ միջոցառման շրջանակում ներգրավված են 70-ից ավելի թիմեր՝ ավելի քան 200 մասնակիցներով։

Tech Week-ը նախատեսում է դառնալ պտտվող հարթակ, որի հաջորդ հանգրվանը որոշվելու է միջոցառման ավարտին։ Մանրամասներին ծանոթացեք How2B-ի ռեպորտաժում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները