Tech Week 2022-ի շրջանակներում կանցկացվի Armenia Software Testing Cup 2022 մրցույթը

Yerevan Testing Days հանձնաժողովի հետ համագործակցության արդյունքում առաջին անգամ Tech Week Gyumri-ի շրջանակներում կկազմակերպվի Armenia Software Testing Cup 2022-ը, որը մրցույթ է ծրագրային ապահովման թեստավորման թիմերի միջև:


Ովքեր կարող են մասնակցել։

Ե՛վ ՏՏ ընկերությունների, և՛ առանձին անհատների կողմից ձևավորված թիմեր, որոնք բաղկացած են 4 մասնագետներից՝ մեկ ղեկավար և 3 թիմակիցներ:

Ինչպես դիմել։

Մանրամասն տեղեկությունների և գրանցման համար անհրաժեշտ է զանգահարել նշված հեռախոսահամարին՝ +374 94 310033։

Մրցույթի ավարտին կընտրվեն առաջատար 3 խմբերը, ինչպես նաև կսահմանվեն հատուկ անվանակարգեր։

Tech Week 2022-ը հարթակ է, որը տալիս է հնարավորություն տեսնել հայկական ծագումով համաշխարհային հաջողությունների հասած ընկերությունների, լսել նրանց իրական պատմությունները, կրկնել և գերազանցել այդ փորձը։ Այս տարի միջոցառումը կանցկացվի Գյումրիում, հուլիսի 2-4-ին։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ