Իլոն Մասկը հետ է կանչել OpenAI-ի դեմ իր դատական հայցը

Վերջին լուրերը
Իլոն Մասկը հետ է կանչել OpenAI-ի դեմ իր դատական հայցը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Երեքշաբթի Իլոն Մասկը Կալիֆորնիայի նահանգային դատարանում հետ է կանչել OpenAI-ի և ընկերության երկու համահիմնադիրների՝ Սեմ Ալթմանի և Գրեգ Բրոքմանի դեմ իր հայցը։

Այս որոշումը կայացվեց OpenAI-ի և Apple-ի նոր համագործակցության մասին Մասկի հրապարակային քննադատությունից ընդամենը մեկ օր անց։

Հիշեցնենք, որ փետրվարին Մասկը հայց էր ներկայացրել OpenAI ընկերության և նրա գործադիր տնօրեն Սեմ Ալթմանի դեմ՝ պնդելով, որ նրանք խախտել են գործունեության ոչ առևտրային բնույթի մասին պայմանագիրը։ Մասկը պնդում էր, որ OpenAI-ի կողմից առաջնահերթությունների փոփոխությունը դեպի առևտրային շահեր, չի համապատասխանում ընկերության սկզբնական նպատակին՝ ստեղծելու արհեստական ​​բանականություն՝ ի շահ մարդկության:

Չորեքշաբթի օրը Սան Ֆրանցիսկոյում նշանակված էին լսումներ, որտեղ դատավորը պատրաստվում էր քննարկել, թե արդյոք գործը պե՞տք է կարճվի, ինչպես ամբաստանյալներն էին պահանջել:

Ավելի շուտ, Մասկը պնդում էր, որ OpenAI-ի սկզբնական թիմը ձեռնամուխ է եղել արհեստական ​​ընդհանուր ինտելեկտի կամ AGI-ի մշակմանը «այն մարդկության օգտին ծառայեցնելու համար», սակայն նախագիծը վերածվել է շահույթ հետապնդող կազմակերպության, որը հիմնականում վերահսկվում է Microsoft-ի հիմնական բաժնետերերի կողմից:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Մասկը ներկայացրել էր իր սեփական AI ստարտափը և OpenAI-ի մրցակիցը՝ xAI-ը, որն անցած ամիս հայտարարեց B Series-ի 6 միլիարդ դոլարի ֆինանսավորման փուլի մասին:

Ներդրողների թվում էին Andreessen Horowitz-ը, Sequoia Capital-ը և Fidelity Management & Research Company-ն:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները