Team-ի նոր սերնդի ցանցն Աշտարակում է

Վերջին լուրերը
Team-ի նոր սերնդի ցանցն Աշտարակում է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Team Telecom Armenia-ն շարունակում է Հայաստանի բոլոր բնակիչներին հասանելի դարձնել նոր սերնդի ցանցը․ 25 Գբ/վ թողունակությամբ NGN ցանցի կառուցումն ավարտվեց Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում։

Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության։ Աշտարակցիները ցանցից կարող են օգտվել՝ միանալով Team-ի Cosmo սակագնային փաթեթներին, որոնք ներառում են մինչև 1000 Մբ/վ ինտերնետ, թվային հեռուստատեսություն, ֆիքսված և բջջային կապ։

«Թիմով սահմանել ենք հստակ նպատակ՝ նորագույն NGN ցանցը հասանելի դարձնել Հայաստանի բոլոր մարզերի բնակիչներին։ Տարածաշրջանում եզակի այս ցանցի կառուցումը ապագայի համար մեծ ներդրում է, որը երկարտարիներ կծառայի մեր բաժանորդներին՝ ապահովելով ինտերնետի և կապի ծառայությունների անհամեմատ բարձրորակ»,- ասում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Քաղաքի բնակիչները Team Telecom Armenia-ի ինտերնետ ցանցին միանալու համար կարող են լրացնել առցանց հայտ, գրել հաղորդագրություն ընկերության ֆեյսբուքի պաշտոնական էջին, զանգահարել 100 անվճար համարին կամ մոտենալ վաճառքի և սպասարկման կենտրոններ։ Ի դեպ Աշտարակ քաղաքում գործում է Team Telecom Armenia-ի վաճառքի և սպասարկման կենտրոն (հասցե՝ ք. Աշտարակ, Սիսակյան փող. 1)։

- Advertisement -
Team-ի նոր սերնդի ցանցն Աշտարակում է

Հայաստանի տարածքում նոր սերնդի NGN ցանցն արդեն հասանելի է 255 000 տնային տնտեսության և աշխատում է Սյունիքի մարզի բոլոր մեծ քաղաքներում, Ալավերդի, Արթիկ, Արմավիր, Արտաշատ, Բերդ, Բյուրեղավան, Գավառ, Եղվարդ, Իջևան, Հրազդան, Ճամբարակ, Մեծամոր, Ջերմուկ, Սևան, Սպիտակ և Վարդենիս մարզային խոշոր քաղաքներում ու մի շարք գյուղերում։ Երևանում այն գործում է Դավթաշեն, Արաբկիր, Ավան և Զեյթուն վարչական շրջաններում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները