Team Telecom Armenia-ն հայտարարում է միջազգային համագործակցության նոր և նշանակալի փուլի մեկնարկի մասին՝ համագործակցելով ԱՄՆ առաջատար լրատվական կազմակերպություններից մեկի՝ Newsmax-ի հետ։ Ընկերությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակում Team Telecom Armenia-ի բաժանորդներին հասանելի կդառնա Newsmax հեռուստաալիքի բովանդակությունը՝ տրամադրելով ամերիկյան և միջազգային լրատվություն, արդիական իրադարձություններ ու ուղիղ եթերներ՝ աշխարհի տարբեր անկյուններից։
Newsmax Inc.-ն գրանցված է Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NMAX): Ցանցը, որը ԱՄՆ-ում վարկանիշով չորրորդն է, հասանելի է բոլոր խոշոր կաբելային և արբանյակային համակարգերով։ Newsmax-ի մեդիա հարթակները՝ Newsmax TV, Newsmax հավելվածը, կայքը (Newsmax.com) և հրատարակությունները՝ Newsmax Magazine-ը, հասնում են ավելի քան 40 միլիոն ամերիկացու։ Forbes-ը Newsmax-ն անվանել է «լրատվական հսկա»։
Team Telecom Armenia-ի հետ այս համագործակցությունը շարունակում է Team-ի ռազմավարությունը՝ հարստացնելու թվային բովանդակության առաջարկները և Հայաստանում հեռուստադիտողների համար ապահովելու հասանելիություն համաշխարհային նորություններին և տարբեր տեսակետներին։ Բաժանորդները կկարողանան դիտել ԱՄՆ հայտնի լրատվական ալիքը, որն իր նորություններն է ներկայացնում Վաշինգտոնից, Նյու Յորքից, Լոնդոնից, Հռոմից, Երուսաղեմից և այլ քաղաքներից։
«Team Telecom Armenia-ի համար սա միջազգային գործակցության ընդլայնման նոր փուլ է։ Այն արտացոլում է մեր ձգտումը՝ բաժանորդներին տրամադրելու բարձրորակ և արդիական բովանդակություն»,-ասում է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը,-«Newsmax-ի հետ համագործակցությունը նոր հնարավորություններ է բացում մեր հաճախորդների համար՝ հետևելու բազմազան նորություններին ամբողջ աշխարհից»։
«Newsmax-ը հպարտ է համագործակցել Team Telecom Armenia-ի հետ, որն իր տեխնոլոգիական նվաճումներով ու կապի առաջատար դիրքով հայտնի է տարածաշրջանում», — ասել է Newsmax-ի հեռարձակման գծով ավագ փոխնախագահ Էնդի Բիգերսը։ «Սա մեր գլոբալ ընդլայնման կարևոր քայլ է, որը թույլ է տալիս մեզ տրամադրել ամերիկյան վստահելի նորություններ՝ Հայաստանում հեղինակավոր հեռահաղորդակցային օպերատորի միջոցով»։