Տասնամյա քրտնաջան աշխատանքից հետո Apple-ը հրաժարվել է իր ամենահավակնոտ նախագծերից մեկից՝ ինքնավար էլեկտրամեքենայի մշակումից։
Project Titan-ի մշակումը դադարեցնելու որոշումը կայացրել են ընկերության գործադիր տնօրեն տնօրեն Ջեֆ Ուիլյամսը և փոխնախագահ Քևին Լինչը: Այդ մասին հայտարարվել է նախագծում ընդգրկված շուրջ երկու հազար աշխատակիցներին։
Էլեկտրական մեքենայի մշակմամբ զբաղվող ստորաբաժանումը կլուծարվի։ Անձնակազմի մի մասը կտեղափոխվի արհեստական բանականության բաժին՝ կենտրոնանալու գեներատիվ նեյրոնային ցանցերի զարգացման վրա, որոնք առաջնահերթություն են դարձել Apple-ի համար։ Որոշ աշխատակիցներ կկրճատվեն, թե քանի հոգի՝ հայտնի չէ։
Էլեկտրական մեքենայի վրա աշխատանքը դադարեցնելու որոշումը սենսացիա է, քանի որ շատ ժամանակ և գումար էր ներդրվել այս նախագծի համար։ Apple-ը սկսել է աշխատել մեքենայի վրա դեռ 2014 թվականին, և դրա ստեղծման մեջ ներդրումները գերազանցել են մի քանի միլիարդ դոլարը։ Ի վերջո, ընկերությունը ցանկանում էր ստեղծել լիովին ինքնավար էլեկտրական մեքենա՝ մոտ 100,000 դոլար արժողությամբ, լիմուզինանման ինտերիերով և ձայնային կառավարմամբ:
Կարդացեք նաև՝
- Lenovo-ն ցուցադրել է ThinkBook նոութբուքի նախատիպը՝ թափանցիկ էկրանով և սենսորային ստեղնաշարով
- Հայկական 14 Tech ընկերություններ մասնակցում են «Համաշխարհային բջջային կոնգրես 2024»-ին
- Ի՞նչ բիզ-թեք միջոցառումների մասնակցել 2024 թվականին
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։