Հայ հիմնադիրների Synthflow AI-ը ներգրավել է $20 միլիոն Series A ներդրում

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Synthflow AI ստարտափը, որը համահիմնել են Հակոբ Աստաբացյանը, Ալբերտ Աստաբացյանը և Սասուն Միրզախան-Սաքին, ներգրավել է $20 միլիոն Series A ներդրում, որի գլխավոր ներդրողն է Accel-ը, Atlantic Labs-ը, Singular-ը և նախնական ներդրող BigStory VC-ն։ Ընկերությունը հիմնադրվել է Բեռլինում 2023 թվականին, իսկ 2024-ի վերջին արդեն ներկայացրել է իր արտադրանքը։

Synthflow-ը no-code հարթակ է, որը հնարավորություն է տալիս կազմակերպություններին ստեղծել և ներդնել անհատականացվող ձայնային բոտեր՝ ինտեգրվելով ավելի քան 200 գործիքի՝ այդ թվում Salesforce, HubSpot, Twilio և այլն։ Ձայնային գործակալները համապատասխանում են HIPAA և GDPR կարգավորումներին։

Հարթակը ամսական արդեն մշակում է ավելի քան 5 միլիոն զանգ՝ սպասարկելով ավելի քան 1,000 կազմակերպություն, իսկ ընդհանուր առմամբ իրականացրել է 45 միլիոն զանգից ավելի։ Ընկերության՝ հաճախորդների պահպանման մակարդակը գերազանցում է 90%-ը։

Ստարտափը սկսվել է որպես փորձարկում՝ OpenAI-ի API-ով 2023-ի սկզբին։ Երբ թիմը փորձել է կառուցել ձայնային բոտ և բախվել է իրական ժամանակում խոսքը պատճենելու բարդություններին՝ որոշել է կենտրոնանալ բացառապես ձայնային AI-ի վրա։ 

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները