Երկու հայ եղբայրների կողմից հիմնված SuperAnnotate անունը կրող SaaS ստարտափը ներգրավել է 14,5 մլն դոլար Series A ռաունդում՝ Base10 Partners-ի գլխավորությամբ և արդեն գործող ներդրողների՝ Point Nine Capital-ի, Runa Capital-ի և Fathom Capital-ի մասնակցությամբ։
Թիջեյ Նահիգյանը՝ Base10 Partners-ի համահիմնադիրը, նշում է, որ իր թիմը ծանոթացել է SuperAnnotate-ի հետ դեռ նրանց գործունեության ամենասկզբում, երբ ինքը Հայաստանում ժյուրի էր փիթչ-մրցույթներից մեկում, որտեղ SuperAnnotate-ի հիմնադիր եղբայրներ Տիգրան և Վահան Պետրոսյանները հաղթել էին։
Base10-ը պատրաստվում էր ներդրում կատարել համակարգչային տեսողության մեջ, և երբ նրանք հասկացան, որ իրենց հետ առնչություն ունեցած ստարտափները արդեն իսկ օգտագործել են SuperAnnotate, ընտրությունը ակներև էր։
«Դա միտում է, որով մենք հիանում էինք երկար ժամանակ շարունակ, և միայն վերջերս դա տեխնիկապես հնարավոր դարձավ SuperAnnotate-ի կողմից», – նշում է Նահիգյանը։
SuperAnnotate-ը մեքենայական ուսուցման ինժեներների և անոտացիա իրականացնող թիմերի համար նախատեսված արհեստական բանականությամբ օժտված հարթակ է, որի միջոցով անոտացիոն գործողությունները կատարվում են մինչև 10 անգամ արագ՝ միևնույն ժամանակ պահպանելով անոտացիայի ոլորտում աշխատանքի ճշգրտության առաջատար մակարդակը:
Իսկ բիզնես ու ՏՏ ոլորտի այլ նորությունների մասին տեղեկացե՛ք առաջինը How2B-ի Տելեգրամյան ալիքում։