EPIC կետրոնի STRIVE նախաինկուբացիոն ծրագիրն ընդունում է հայտեր

Վերջին լուրերը
EPIC կետրոնի STRIVE նախաինկուբացիոն ծրագիրն ընդունում է հայտեր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության և նորարական տեխնոլոգիաների կենտրոնը (AUA EPIC) հայտարարել է STRIVE նախաինկուբացիոն ծրագրի մեկնարկի մասին:

Այս 10-շաբաթյա ծրագիրը, որը առաջինն է իր տեսակի մեջ Հայաստանում, բաց է բոլոր հետաքրքրված անհատների համար՝ անկախ նրանց աշխատանքային փորձից կամ բիզնես գաղափարի առկայությունից։

Ծրագիրը հնարավորություն կտա.

  • Ներգրավվելու ինտերակտիվ դասախոսությունների, հանդիպումների և սեմինարների մեջ
  • Խորը գիտելիքներ ստանալու ձեռներեցության և նորարարության հիմնարար հասկացությունների մասին
  • Ամուր ցանց կառուցելու համախոհ ձեռնարկատերերի և ոլորտի առաջատարների հետ

STRIVE-ը ստեղծվել է Ice House Entrepreneurship ծրագրի հիման վրա՝ ներգրավելով փորձառական, խնդիրների վրա հիմնված մեթոդաբանություն։ Ծրագիրը հնարավորություն է տալիս մասնակիցներին կիրառել ստացած գիտելիքները իրական աշխարհում՝ սահմանափակ ռեսուրսների պայմաններում։ Ծրագրի միջոցով նրանք ձեռք են բերում ձեռներեցության համար անհրաժեշտ վարքագծեր և հմտություններ։

Ծրագրին դիմել հնարավոր է մինչև մարտի 14-ը՝ այստեղ։

Դիմել կարող են անգլերենի առնվազն միջին մակարդակի իմացությամբ 20-35 տարեկան անհատներ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները