STRIVE երիտասարդական ձեռնարկատիրական ծրագիրն ընդունում է հայտեր

Վերջին լուրերը
STRIVE երիտասարդական ձեռնարկատիրական ծրագիրն ընդունում է հայտեր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության եւ նորարական տեխնոլոգիաների կենտրոնի (AUA EPIC) STRIVE ծրագիրն ընդունում է հայտեր:

Ծրագրին մասնակցելու համար ընտրվելու են 20-35 տարեկան տաղանդավոր անհատներ՝ ձեռնարկատիրական և նորարարական մտածելակերպը, ստեղծագործ և քննադատական մտածողությունը, խնդիրներ լուծելու և որոշումներ կայացնելու կարողությունները զարգացնելու նպատակով։

- Advertisement -
STRIVE երիտասարդական ձեռնարկատիրական ծրագիրն ընդունում է հայտեր

STRIVE-ը 10-շաբաթյա ծրագիր է, որը հիմնված է Entrepreneurial Learning Initiative-ի հայտնի «Ice House Entrepreneur» ծրագրի վրա, որը համաշխարհային առաջատարներից մեկն է ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացման ոլորտում:

Ծրագրին դիմելու համար պարտադիր չէ ստարտափ գաղափար ունենալը, սակայն պարտադիր է անգլերենի իմացությունը (առնվազն միջին մակարդակ), քանի որ ծրագրի աշխատանքային լեզուն անգլերենն է։

Ծրագրի մասին մանրամասներ կգտնեք այստեղ։ Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 28-ը լրացնել հետևյալ հայտադիմումը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները