Ածխածին-14-ը (14C) բնական ռադիոակտիվ իզոտոպներից մեկն է և լայնորեն օգտագործվում է ռադիոածխածնային թվագրման համար: Նրա կիսատրոհման պարբերությունը 5700 տարի է։
Բրիտանացի հետազոտողները ներկայացրել են ածխածնի-14-ի վրա հիմնված յուրահատուկ ադամանդե մարտկոց, որը կարող է աշխատել մոտավորապես այդքան տարի և նույնիսկ ավելի երկար: Նրա բարձր ամրությունը և ծայրահեղ պայմանների դիմադրությունը թույլ են տալիս սարքին օգտագործել նույնիսկ տիեզերական առաքելություններում:
Մարտկոցը արձակում է նվազագույն քանակությամբ ճառագայթում, ինչը այն դարձնում է անվտանգ մարդու իմպլանտների մեջ օգտագործելու համար:
Բրիստոլի համալսարանի և Մեծ Բրիտանիայի ատոմային էներգիայի մարմնի (UKAEA) գիտնականների նորամուծությունը իզոտոպի շուրջ ադամանդի կեղևի արհեստական ստեղծման տեխնոլոգիայի մշակումն է: Ադամանդը չեզոք է, ինչը անհրաժեշտ է մարդու օրգանիզմում նման մարտկոցներ տեղադրելու համար։
Պայմանականորեն հավերժական մարտկոցները կկարողանան սնուցել իմպլանտները, որոնք այլևս չեն անհանգստացնի հիվանդներին էներգիայի աղբյուրները պարբերաբար փոխարինելու անհրաժեշտության առումով, ինչպես նաև առանց սպասարկման էլեկտրոնիկան՝ փարոսներ, սենսորներ, միկրոզոնդեր տիեզերքում և այլն: Մի խոսքով, միջուկային մարտկոցների պահանջարկ կա, և այն աճում է։