Ամերիկյան ստարտափը շների համար «չաթբոտ» է ստեղծել

Վերջին լուրերը
Ամերիկյան ստարտափը շների համար «չաթբոտ» է ստեղծել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Companion-ը շների համար նախատեսված խելացի սարք է, որը համատեղում է շուն պահողի և վարժեցնողի գործառույթները: Սարքը տիրոջ ձայնով տարբեր հրամաններ է հնչեցնում, սնունդ է տալիս և միևնույն ժամանակ հետևում ֆիզիկական փոփոխություններին, որոնք կարող են ազդանշան տալ ընտանի կենդանու հիվանդության մասին:

Սարքը հյուրասիրում է շանը, զվարճացնում նրան խաղերով, վարքագծային ծրագրերով և մարզումներով ինչպես ժամանակացույցով, այնպես էլ ըստ պահանջի: Միաժամանակ այն վերահսկում է ընտանի կենդանու առողջությունը՝ նկատելով «նրա շարժումների և կեցվածքի կտրուկ և նույնիսկ փոքր փոփոխությունները, որոնք կարող են վկայել ցավի, անհանգստության և սթրեսի մասին»։

Ամերիկյան ստարտափը շների համար «չաթբոտ» է ստեղծել

Խելացի սարքի արժեքը ամսական 49 դոլար է։ Companion-ն արդեն ընդունում է պատվերներ, իսկ առաքումները նախատեսված են 2024 թվականի մայիսից:

«Լրացուցիչ զարգացումը օգուտ կբերի յուրաքանչյուր շան, ի տարբերություն երեխանրեի, շները հաճախ են մենակ մնում և դա մտահոգում է տերերին։ Companion-ը մոտավորապես նման է շան համար չաթբոտ գործարկելուն կամ սարքի, որը կարող է շփվել նրա հետ:»,- նշել է Companion-ի գործադիր տնօրեն և հիմնադիր Ջոն Հոնչարիվը։

Ստարտափը պլանավորում է նաև նմանատիպ սարք ստեղծել կատուների համար։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները