«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ իրավաբանական անձանց համար։
«Ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտներից մեկի կամ միաժամանակ մի քանիսի զարգացմանը։ Ծրագրերը պետք է իրականացվեն բացառապես ՀՀ տարածքում։
Տրամադրվող մեկ դրամաշնորհի առավելագույն չափը կազմում է 5.000.000 ՀՀ դրամ
Հիմնադրամը նախապատվություն կտա այն ծրագրերին, որոնք՝
- նպաստում են նոր աշխատատեղերի ստեղծմանը,
- օգտագործում են հնարավորինս մեծ ծավալով տեղական արտադրություն և հումք,
- առաջարկում են նորարարական լուծումներ,
- միտված են հայ-ֆրանսիական կապի ամրապնդմանը:
Դիմում հայտերն ընդունվում են մինչև մարտի 15-ը ներառյալ։ Այլ մանրամասների կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։