Ստարտափների ֆինանսավորում Կովկասում. ինչպես գումար հայթայթել

Կազմակերպիչ՝ Founder Institute Yerevan և Founder Institute Caucasus
Երբ՝ 
մարտի 1, ժամը 18:00-ին
Ձևաչափ
՝ առցանց

Միջոցառման մասին

Founder Institute Yerevan-ը տեղեկացնում է «Ստարտափների ֆինանսավորում Կովկասում. ինչպես գումար հայթայթել» առցանց միջոցառման մասին։

Եթե ունե՞ք ստարտափ, որը ֆինանսավորման կարիք ունի կամ ցանկանում եք իմանալ, թե ինչպես է աշխատում ստարտափի ֆինանսավորումը, ինչ պետք է անել նախքան ֆինանսավորում հայթայթելը, ապա այս ինտերակտիվ, առցանց քննարկումը կտրամադրի գործնական խորհուրդներ։

Միջոցառման ընթացքում բանախոսները կկիսվեն խորհուրդներով, կներկայացնեն այն «որոգայթները», որոնցից պետք է խուսափել, կներկայացնեն, թե ինչ են փնտրում ներդրողները․

Բանախոսներն են․

  • Արթուր Միքայելյան | Հայաստանի Հրեշտակ ներդրողների ակումբի նախագահ և հիմնադիր (AICA)
  • Հայկ Ասրիյանց | Axel-Georgian Business Angel Network-ի համահիմնադիր
  • Միքայել Խաչատրյան | Wirestock-ի գործադիր տնօրեն
  • Գիորգի Ծուրծումիա | PAYZE-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն
  • Քրիս Արման Քիլոյան | illyria Security-ի համահիմնադիր և նախագահ

Ո՞վ պետք է մասնակցի

  • Յուրաքանչյուր ոք, ով մտածում է իր ստարտափի համար գումար հայթայթելու մասին։

Որո՞նք են հանդիպման թեմաները

  • Ֆինանսավորում հայթայթելու հիմնական չափանիշներն ու նախադրյալները և «ֆինանսավորվող» ընկերության անատոմիան։
  • Ինչպե՞ս ինքներդ ձեզ ավելի գրավիչ դարձնել ներդրողների համար
  • Ինչպե՞ս օգտվել առցանց դրամահավաքի ցանցերից և հարթակներից
  • Ինչպե՞ս հանդիպել և աշխատել կապիտալի տարբեր աղբյուրների հետ, ինչպիսիք են հրեշտակ ներդրողները, վենչուրային կապիտալիստները, պետական դրամաշնորհներն ու վարկերը և այլն:

Գրանցման համար անցե՛ք հղմամբ՝ https://fi.co/e/274856

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ