Starlink-ը հասել է ինքնածախսածածկման կետի. Իլոն Մասկ

Վերջին լուրերը

Ամերիկյան SpaceX ընկերության Starlink արբանյակային կապի ցանցը հասել է ինքնածախսածածկման կետի, TACC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ընկերության հիմնադիր Իլոն Մասկը։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ Starlink-ը հասել է ինքնածախսածածկման կետի: Հիանալի աշխատանք»,- գրել է նա X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Ընկերության հիմնադիրը հավելել է, որ ներկայումս Starlink ցանցին բաժին է ընկնում «բոլոր ակտիվ արբանյակների մեծ մասը»:

Starlink ցանցը նախատեսված է ինտերնետ հասանելիություն ապահովելու համար մոլորակի ցանկացած կետից 1 Գբիթ/վ արագությամբ, ինչը համապատասխանում է 5G ստանդարտին։ Ընկերությունն արդեն ուղեծիր է հասցրել ավելի քան 4,5 հազար միկրոարբանյակ։ Մոտ 4,2 հազար արբանյակներ աշխատանքային վիճակում են, մնացածը տեխնիկական պատճառներով խափանվել են կամ դուրս են եկել ուղեծրից։ SpaceX-ի գնահատմամբ՝ ընդհանուր առմամբ 11 հազար արբանյակների արձակումն ու շահագործման հանձնելը կարժենա 10 միլիարդ դոլար։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները