Science & Technology Angels Network (STAN)-ը հայտարարել է 85 հազար դոլարի ներդրման մասին GembaPro-ում: STAN Angel Ալեքսանդր Մետերիսյանը կմիանա GembaPro-ի խորհրդին՝ աջակցելու իր փորձով և համաշխարհային հանքարդյունաբերության ոլորտում կապերով:
GembaPro-ն ինտերակտիվ վերապատրաստման ծրագիր է, որն օգնում է ծանր արդյունաբերությանը բարելավել արտադրողականությունը և նվազեցնել կորստի ծավալը, որն ըստ ստարտափի գնահատականի կազմում է 2,5 տրիլիոն դոլար:
Ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականին տեխնոլոգիական ղեկավարների թիմի կողմից, որոնցից յուրաքանչյուրը հարուստ փորձ ունի այնպիսի հայտնի կազմակերպություններում, ինչպիսիք են McKinsey & Company-ն, Google-ը, Yandex-ը, Boston Consulting Group-ը և SBER-ը:
«Ի սկզբանե GembaPro-ն կենտրոնացած է եղել ծանր արդյունաբերության արտադրողականության բացը լրացնելու վրա՝ վերապատրաստման նորարարական լուծումների միջոցով: STAN-ի այս ներդրումը ոչ միայն հաստատում է մեր տեսլականը, այլև մեզ մղում է դեպի գլոբալ շուկայի ընդլայնման», – ասել է Անդրանիկ Կոնստանտինիդին՝ GembaPro-ի համահիմնադիր և գործադիր տնօրենը:
GembaPro-ի խորհրդի նոր անդամ Ալեքսանդր Մետերիսյանը, անդրադառնալով ստարտափին, նշել է. «Որպես հրեշտակ ներդրող՝ ես փնտրում եմ ստարտափներ, որոնք պատրաստ են համաշխարհային հաջողության: Թվայնացման համար հասուն շուկայով, բացառիկ հիմնադիր թիմով հագեցած, GembaPro-ն հայտնվել է ճիշտ ժամանակին անհերքելի առաջարկներով: Ես ուրախ եմ GembaPro-ում ներդրումներ կատարելու և ընկերության խորհրդին միանալու համար»։
GembaPro-ն համագործակցում է մետաղների արտադրության համաշխարհային առաջատարների հետ և պատրաստվում է մեծացնել իր շուկայի ծածկույթը Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում, Ավստրալիայում և Հարավային Աֆրիկայում:
Ավելի վաղ GembaPro-ն հայտարարել էր, որ իրենք ընտրվել են մասնակցելու Start-Up Chile Ignite դրամաշնորհային և աքսելերացիոն ծրագրին: Իսկ Cemex Ventures-ը GembaPro-ին դասել է TOP-50 ամենահեռանկարային ստարտափների շարքում։
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտում սպասվող ամենահետաքրքիր միջոցառումները գտե՛ք այստեղ։