SpaceX-ը կառուցել է Starfactory, որն ամեն օր մեկ Starship կթողարկի

Վերջին լուրերը
SpaceX-ը կառուցել է Starfactory, որն ամեն օր մեկ Starship կթողարկի
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

SpaceX ընկերության բազան, որը կոչվում է Starbase, գտնվում է Տեխաս նահանգի Բոկա Չիկա քաղաքում: Համալիրի տարածքում շուտով կսկսի գործել 100 մլն դոլար արժողությամբ Starfactory նոր արտադրամասը։ Այն SpaceX-ին կտա ավելի քան 9000մ² գործարանային տարածք՝ օգնելու Իլոն Մասկի ընկերությանը հասնել իր չափազանց հավակնոտ նպատակին, այն է ՝ ամեն օր արտադրել մեկական Starship տիեզերանավ:

Ըստ առկա տվյալների՝ Starfactory-ի շինարարությունը սկսվել է այս տարվա փետրվարին, իսկ գործարանը նախատեսվում է շահագործման հանձնել ամռանը։

SpaceX-ը նաև մտադիր է օգտագործել Starfactory-ին Starship-ի 2-րդ տարբերակը՝ Starship Version 2-ը ստեղծելու համար, որն ավելի հեշտ է արտադրել, քան առաջին Starship մոդելը:

Հաղորդվում է, որ Starship Version 2-ն ավելի շատ վառելիք է պահում, ավելի հուսալի է և ունի ավելի ցածր չոր քաշ (առանց վառելիքի): Կան նաև որոշ աերոդինամիկ փոփոխություններ դիզայնի մեջ:

Իլոն Մասկը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Starship Version 2-ն ունի առջևի կափարիչի այլ դիրք, ինչի շնորհիվ նավը պետք է ավելի հուսալի դառնա։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները