Rearmenia հարթակում մեկնարկել է Սոնա Մնացականյանի անվան կին տաղանդների կրթաթոշակային ծրագրի նոր փուլը։
Հավաքագրված միջոցները միանվագ կրթաթոշակների տեսքով կհատկացվեն Հայաստանից և Արցախից 18 տարին լրացած 10 տաղանդավոր աղջիկների կամ կանանց, ովքեր զբաղվում են հետևյալ 3 հիմնական ոլորտներից որևէ մեկով՝
- վերականգնվող էներգիա
- տեխնոլոգիա
- գիտություն
Կրթաթոշակները կշնորհվեն FemInno կոնֆերանսի ընթացքում, որը տեղի կունենա 2023 թվականի հուլիսի 29-30-ը Երևանում։ Հաղթողները կընտրվեն բաց մրցույթի միջոցով, որը շուտով կհայտարարվի։ Դիմել հնարավոր է այստեղ մինչև հուլիսի 10-ը։
Ծրագրի hիմնական նպատակն է շարունակել ավտովթարից զոհված Սոնա Մնացականյանի ծրագրերը՝ զարգացնելու Հայաստանն ու Արցախը՝ որակյալ կրթության և տաղանդավոր մարդկանց աջակցության շնորհիվ:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: