«Solatube Armenia» ընկերությունը, որ մասնագիտացած է բնական արևային լուսային համակարգերի ներմուծմամբ, հավաքմամբ և տեղադրմամբ, այս տարի իր արտադրանքը կներկայացնի TOON expo 2024-ի շրջանակում, որը կկայանա հոկտեմբերի 25-27-ին «Մերիդիան» էքսպո կենտրոնում:
«Solatube Armenia» ընկերությունը USA Solatube Inc.-ի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: «Solatube Armenia»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Լիլիթ Սանթուրյանի ներկայացմամբ՝ ընկերության նորարարական համակարգերը էներգաարդյունավետ են, նվազեցնում են էներգիայի սպառումն ու կախվածությունը էլեկտրականությունից։
«Արևային բնական լուսատուները էկոլոգիապես անվտանգ, արագ տեղադրվող և հեշտ շահագործվող լուծումներ են։ Օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները՝ հավաքում և ուժեղացնում են ցերեկային լույսն առանց լրացուցիչ տաքության ավելացման, անդրադարձմամբ ուղղորդելով տարածք՝ միաժամանակ պաշտպանելով UV ճառագայթներից»,- How2B-ի հետ զրույցում պատմեց Լիլիթ Սանթուրյանը՝ հավելելով, որ համակարգերն ապահովում են արևի բնական լույսի թափանցումը նույնիսկ ամենաանհասանելի վայրեր՝ փոքր սենյակներից մինչ մեծ արտադրական տարածքներ, զգալիորեն նվազեցնում են արհեստական էլեկտրականության ծախսած գումարները, դրական ազդեցություն ունենալով տրամադրության, արտադրողականության և ընդհանուր բարեկեցության վրա:
Լրացուցիչ ինտեգրված սարքավորումների շնորհիվ հնարավոր է ստանալ 24/7 լուսավորություն, նույնիսկ գիշերային ժամերին և ոչ այդքան արևաշատ օրերին։
Անհատական մոտեցում, արագ տեղադրում և նվազագույն անհարմարություն: Solatube Armenia-ի արտադրանքը կարելի է տեղադրել արագ և հեշտությամբ, առանց խոշոր կառուցվածքային փոփոխությունների: Համակարգն ունի սպասարկման նվազագույն պահանջներ:
Արտադրանքն ապահովված է ոլորտին անհրաժեշտ բոլոր հավաստագրերով և վայելում է սպառողների գոհունակությունը ողջ աշխարհում՝ առաջարկելով տարբեր նախասիրություններին և ճարտարապետական ոճերին համապատասխան դիզայներական լուծումներ։
«Լուսավորության համակարգերը իդեալական ընտրություն են առևտրային և արտադրական տարածքների, արհեստանոցների, պահեստների, ապաստարանների, ջերմատների, գինեգործարանների և ցանկացած այլ կոմերցիոն կամ անձնական տարածքների համար»,-նշեց Լիլիթ Սանթուրյանը:
«Solatube Armenia» ընկերության տեսլականն է՝ դառնալ կայուն բնական լուսավորման առաջատար մատակարարը տարածաշրջանում՝ խթանելով շրջակա միջավայրի պահպանությունն ու էներգաարդյունավետությունը, պարգևելով լուսավոր, հարմարավետ միջավայր։
«Մեր առաքելությունն է ապահովել նորագույն բնական լուսավորման համակարգեր, որոնք առավելագույնս օգտագործում են արևի բնական լույսը, նվազեցնում են արհեստական լուսավորության կախվածությունը և ստեղծում ավելի առողջ և արդյունավետ միջավայր թե՛ բնակելի, թե՛ գործարար տարածքների համար»,-հավելեց Լիլիթ Սանթուրյանը:
Նշենք, որ Լիլիթը նաև «Ելարան» բիզնեսի զարգացման հիմնադրամի սոցիալական և կրթական ծրագրերի ղեկավարն է: Կազմակերպում և ղեկավարում է մի շարք բիզնես-կրթական միջոցառումներ, որոնք ուղղված են կարողությունների զարգացմանն ու աճին: Ունենալով ավելի քան 16 տարվա ինժեներական փորձ նա համատեղում է տեխնիկական հմտությունը կառավարման հետ «Լոկատոր» ՓԲԸ-ում որպես նախագծերի ղեկավար։
Կարդացե՛ք նաև.